Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Միլոնովը պատմել է Ադրբեջանից իր ընտանիքի հասցեին հնչող սպառնալիքների մասին

Միլոնովը պատմել է Ադրբեջանից իր ընտանիքի հասցեին հնչող սպառնալիքների մասին
03.11.2020 | 22:07

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը РИА Новости-ին հայտնել է, որ սոցիալական ցանցերում և մեսենջերներում Լեռնային Ղարաբաղ այցից հետո իր ընտանիքի նկատմամբ վրեժխնդրության սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի բնակիչների կողմից:

«Մեսենջերներով սպառնալիքներ եմ ստանում։ Դրանք վերաբերում են ինձ, իմ երեխաներին: Ես ընդգրկվել եմ Ադրբեջանի սև ցուցակում: Այն, ինչ իրենց թույլ են տալիս այդ մարդիկ իմ երեխաների, իմ ընտանիքի հասցեին, ուղղակի անընդունելի է: Սա գռեհկություն է: Բնականաբար, ես սա այսպես չեմ թողնի», - ասել է Միլոնովը: Նա մտադիր է դիմել Ռուսաստանի ներքին գործերի նախարարություն:

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ